Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ 32,9% ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՃ
30/11/2010 14:46
Կիսվել

ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ 32,9% ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՃ

2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 3.3% գնաճ, ինչը հիմնականում շաքարավազի, ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 3.8-12.8% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-12.8% գնաճ, իսկ 2-ում` 0.1% գնանկում:

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում1, 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 38.8%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ`12.8% գնաճ: 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարտոֆիլի 4.4%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 4.1-22.6%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 12.0%-ով:

2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերք ապրանքախմբում արձանագրվել է 18.8%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 12.7% գնաճ: 2010թ. հոկտեմբեր-նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է պանրի 32.9% ընդհանուր գնաճ, այդ թվում, հոկտեմբերին պանրի գնաճը կազմել է 7.5%, նոյեմբերին` 23.6%: 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 17.8%-ով, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ`11.9%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 11.1%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 5.3% գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 1.1-7.0%-ով:

2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 5.6%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 3.8% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.0-4.7% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում:

Մրգի ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 3.2% գնաճ: Դրան զուգընթաց, 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մանդարինի 34.5%, արքայանարնջի 25.5%, նռան 12.7%, կիտրոնի 6.6%, նարնջի 6.2%, ադամաթզի 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 7.4-33.3%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ մյուս 3 քաղաքներում արձանագրվել է 1.4-0.1% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 16.2%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 0.3% գնաճ: 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է տավարի և ոչխարի մսի`համապատասխանաբար 0.7% և 1.0% գնաճ: Խոզի մսի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 1.9%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում), երկուսում գրանցվել է 0.2% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.3%-ով:

2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի, հացամթերքի, ոչ ոգելից խմիչքի 0.1-0.3% գնաճ: Սուրճի, թեյի կակաոյի, այլ մթերքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով, իսկ ոգելից խմիչքի և ծխախոտի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12