ՇԱՔԱՐԻ ԳԻՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՍԵԼ Է ՎԵՐՋԻՆ 30 ՏԱՐԻՆԵՐԻ ԻՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Միջազգային առևտրային շուկաներում շաքարի գինը այսօր հասել է վերջին 30 տարիների իր առավելագույն մակարդակին: Լոնդոնի բորսայում առևտրային շրջանների մեկնարկին շաքարի գինը մեկ ֆունտի դիմաց սահմանվել է 30,64 դոլար: Նշենք, որ համաշխարհային շուկայում շաքարի նկամամբ պահանջարկի զգալի աճը պայմանավորված է անբարենպաստ կլիմայական պայմաններում Բրազիլիայում շաքարի բերքի ծավալների կրճատմամբ:
Այսօր Բրազիլիան և Հնդկաստանը համաշխարհային շուկայում շաքարի ամենախոշոր մատակարարներն են: