Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 13.8 %-ՈՎ
22/09/2010 17:48
Կիսվել

ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 13.8 %-ՈՎ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ հիմնականում ցուցանիշների առումով 2010թ.-ի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ արձանագրվել է որոշակի աճ:

Մասնավորապես, իրացումից հասույթը 2010թ.-ի հուլիս ամսին կազմել է 180.2 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 13.8 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 195 կազմակերպությունների մոտ, իսկ 133 կազմակերպությունների մոտ` նվազում:

Նշենք նաև, որ խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հուլիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 13.9 %-ով և կազմել է մոտ 57.0 մլրդ դրամ: Ինչ վերաբերվում է ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարներին, ապա 2010թ.-ի հուլիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը աճել է 9.5 %-ով և կազմել մոտ 11.8 մլրդ դրամ:

Արտահանման ծավալները 2010թ.-ի հուլիսին կազմել է 18.3 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 25.3 մլրդ դրամի փոխարեն կամ պակաս 7.0 մլրդ դրամով: 

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2