
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ՉԻՆԱՍՏԱՆ
Վաղը` սեպտեմբերի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Այցի շրջանակներում վարչապետը Պեկինում հանդիպումներ կունենա ՉԺՀ Պետական խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Լի Կեցյանգի, ՉԺՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վանգ Գուանյայի ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարական պատվիրակությունը կմասնակցի ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ կազմակերպվելիք ընդունելությանը։ Այնուհետև սեպտեմբերի 21-ին Շանհայում վարչապետը ներկա կգտնվի «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Ազգային օրվան նիրված միջոցառումներին։ Նախատեսվում է նաև վարչապետի այցը Չենգդու քաղաքում գտնվող բազալտի մշակման ձեռնակություն և արևային մարտկոցների գործարան։
Սեպտեմբերի 23-ին վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան։