
ՏՄՊՊՀ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ», «ՇԱՔԱՐԱՎԱԶԻ», «ԼՈՒԾՎՈՂ ՍՈՒՐՃԻ» ԵՒ «ԽՏԱՑՐԱԾ ԿԱԹԻ» ՇՈՒԿԱՆԵՐԸ
Արձագանքելով ալյուրի եւ շաքարավազի գների վերաբերյալ մամուլի հրապարակումներին` ՏՄՊՊՀ-ը որոշել է նաեւ «Ցորենի ալյուրի» եւ «Շաքարավազի» շուկաներն ուսումնասիրել:
Այդ նպատակով Հանձնաժողովը նշված շուկաներում աշխատող տնտեսվարող սուբյեկտներից իրենց գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն է պահանջել:
Ուսումնասիրության նպատակն է նաեւ պարզել նշված շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների վարքագիծը:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովի ուշադրությանն արժանացած շուկաներում, բացառությամբ «Լուծվող սուրճի», գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ:
Սակայն, հարկային եւ մաքսային մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն, այս շուկայում եւս առկա են խոշոր տնտեսվարողներ: Ուստի չի բացառվում, որ «Լուծվող սուրճի» շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքում այստեղ եւս գերիշխող դիրք ունեցող նոր սուբյեկտ գրանցվի: