ՏՄՊՊՀ – 13 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԺՎԵԼ Է ՍՊԱՌՈՂԻՆ ԱՊԱԿՈՂՄՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տնտեսվարողնների այս գործողությունները որակելով որպես սպառողին մոլորեցնելու, ապակողմնորոշելու փորձ եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն` ՏՄՊՊՀ-ը որոշում կայացրեց այդ ընկերությունների նկատմամբ նշանակել տուգանք` 500 000-ական դրամի չափով: Ինչպես նաեւ դադարեցնել եւ հետագայում բացառել օրենքի խախտմամբ պաղպաղակների իրացումը` 20-օրյա ժամկետում դրանք հանելով շրջանառությունից:
Իսկ «Ա.Ավետիսյան ԱՍԱ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի որոշմամբ ստացավ նաեւ նախազգուշացում եւ խախտումները հետագայում բացառելու հանձնարարություն` անբարեխիղճ մրցակցության մեկ այլ գործողության` իր արտադրած «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբ», «Յուվենտուս» պաղպաղակների փաթեթավորման վրա այլ ընկերությունների սեփականությունը հանդիսացող միջազգայնորեն գրանցված ապրանքային նշանների օգտագործման համար:
Դիտանցումների արդյունքում Երեւանյան որոշ վաճառակետերում հայտնաբերվել էին նաեւ առանց արտադրման ժամկետի մակնշման «Նատֆուդ» ՍՊԸ արտադրության «Բիելլա» ապրանքային նշանով`«Պրիմա», «Լինդա» ՍՊԸ արտադրության «Բժշկական» եւ «Պանսետտա», ինչպես նաեւ «Առդելիկատես» ՍՊԸ արտադրության «Ռոզետ լիոնական» երշիկներ եւ նույն ընկերության արտադրության «Կաթնային» ու «Մալյուտկա» նրբերշիկներ:
Այս տնտեսվարողների գործողությունները եւս որակելով որպես սպառողին մոլորեցնելու, ապակողմնորոշելու փորձ եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն` Հանձնաժողովը որոշում կայացրեց այդ ընկերությունների նկատմամբ նշանակել տուգանք` 500 000-ական դրամի չափով, դադարեցնել եւ հետագայում բացառել օրենքի խախտմամբ ապրանքների իրացումը` 20 օրվա ընթացքում դրանք հանելով շրջանառությունից:
Նիստի ընթացքում պատասխանատվության ենթարկված ընկերությունների ներկայացուցիչներից ոմանց այն դիտարկմանը, թե մակնշման բացակայությունը փոքրիկ վրիպակի արդյունք է, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հակադարձեց. «Դուք գործ ունեք սննդամթերքի արտադրության, հետեւաբար եւ սպառողների առողջության հետ: Գուցե Ձեզ համար սա փոքրիկ հարց է, բայց մեզ համար շատ մեծ խնդիր է եւ մենք այսուհետ եւս հետեւողական ենք լինելու, որպեսզի մակնշման պահանջները կատարվեն»:
Հանձնաժողովի որոշմամբ, նույն պատժամիջոցը նշանակվեց նաեւ «Միկօֆարտ» ՍՊԸ նկատմամբ` առանց պարտադիր մակնշման (արտադրման օր, ամիս, տարի եւ փաթեթվածքում ապրանքների քանակ) «Պիանո» անվանումով անձեռոցիկներ արտադրելու եւ իրացնելու համար:
Անձեռոցիկների արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող եւս 3 տնտեսվարողի («Շիրակա Դուռ» ՍՊԸ, Ա/Ձ Հասմիկ Սարոյան, Ա/Ձ Խ.Ավետիսյան) նկատմամբ կիրառել նախազգուշացում` խախտումները հետագայում բացառելու հանձնարարությամբ:
Հանձնաժողովը որոշեց անբարեխիղճ մրցակցության գործողություն որակել այդ տնտեսվարողների կողմից արտադրվող անձեռոցիկների փաթեթավորման վրա այլ ընկերությունների սեփականությունը հանդիսացող միջազգայնորեն գրանցված ապրանքային նշանների (Mersedes-Benz, BMW, Opel, ZILLI, ) օգտագործումը:
Նիստի ընթացքում Հանձնաժողովն ընդունեց նաեւ մի շարք արձանագային որոշումներ: