10/12/2010 14:20
ՀՀ ՏՄՊՊՀ – ՏԱՐԵՍԿԶԲԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգին և «Մրցակցային և պետական օժանդակության կիրարկումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանին:
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ծրագրի շրջանակներում համագործակցության խնդիրները: Արտակ Շաբոյանը, կարևորելով ծրագիրը, նշեց, որ Թվինինգ ծրագրի պայմանագրի նախագծման աշխատանքները դրական ազդեցություն են ունեցել նաև Հանձնաժողովի գործունեության եռամյա ռազմավարության մշակման համար:
Հանձնաժողովի նախագահն արտասահմանյան հյուրերին նաև տեղեկացրեց, որ արդեն Ազգային Ժողովում է գտնվում Հայաստանի մրցակցային օրենսդրության փոփոխության նախագիծը, որը նախատեսվում է ընդունել մոտ ապագայում, իսկ առաջիկայում մեկնարկող Թվինինգի ծրագրի գործառույթները հնարավորություն կտան զուգահեռաբար ընդլայնել Հանձնաժողովի մասնագետների կարողությունները, ինչն էլ կնպաստի օրենսդրության կիրարկման ուղղությամբ ԵՄ չափանիշների որդեգրմանը և երկրում մրցակցության իրավիճակի բարելավմանը:
Արտակ Շաբոյանը ցավով նշեց, որ չնայած գործադրված երկկողմ ջանքերին, պայմանագրի ստորագրումը, որոշակի տեխնիկական խնդիրներով պայմանավորված, հետաձգվում է: Սակայն ԵՄ գործըկերները դրական գնահատեցին երկկողմ ջանքերը միաժամանակ ընդգծելով, որ կողմերը պահպանել են բոլոր նախանշված ժամկետները և պատրաստակամություն հայտնեցին պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո` փետրվարին անցկացնել ծրագրի մեկնարկային համաժողով` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
