Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
16/06/2011 17:02
Կիսվել

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Շուկայում գերիշխող դիրք ձեռք բերելով` հնարավոր է, որ տնտեսվարողները լրջորեն չարաշահեն իրենց դիրքը: Հայաստանում նման օրինակները եզակի չեն, և այդ գործելակերպերի դեմ արդյունավետորեն պայքարելու համար կարևոր է պատասխանել հետևյալ հարցերին. ինչպես գնահատել՝ արդյո՞ք տնտեսվարողը տվյալ շուկայում գերիշխող դիրք է գրավում, թե ոչ, արդյո՞ք այդ վարքագիծը համարվում է չարաշահում, թե ոչ, որոնք են չարաշահման դրսևորումները եւ որոնք կարող  են հանդիսանալ ‹‹բարձր›› գների պատճառները:

Հունիսի 17-ին լրագրողներն ու պետական մարմինների ներկայացուցիչներն առիթ կունենան ԵՄ անդամ երկրների փորձագետներից լսելու այս հարցերի պատասխանները: Մասնավորապես, կներկայացվի գերիշխող դիրքի չարաշահման գործ՝ սուրճի շուկայում:

ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետներն առաջին սեմինարում կներկայացնեն նաեւ միջազգային փորձը հակամրցակցային համաձայնությունների և դրանց դեմ պայքարի ազդեցության վերաբերյալ: Օրվա երկրորդ կեսին` ԵՄ անդամ երկրների փորձագետները կներկայացնեն պետական օժանդակության սկզբունքները, մասնավորապես, թե ինչու է պետական օժանդակության վերահսկողությունը կարևոր Հայաստանի համար միջազգային տեսանկյունից և, ի վերջո, սպառողների համար:

Մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել լիտվացի եւ գերմանացի փորձագետներին՝ ներկայացվող խնդիրների վերաբերյալ:

Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող  Թվինինգ ծրագիրն իրականացում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ ԵՄ երկու անդամ պետությունների` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության եւ Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի հետ համատեղ՝  2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է և ՏՄՊՊՀ կիրարկման կարողությունների հզորացումը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12