Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ ՏՄՊՊՀ-Ն ՀԵՏԵՎՈՒՄ Է ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ
16/09/2010 16:54
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ-Ն ՀԵՏԵՎՈՒՄ Է ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

Այսօր, սեպտեմբերի 16-ի արտահերթ նիստում ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ նկատմամբ` անբարեխիղճ մրցակցության գործողության հնարավոր դրսեւորման համար: Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում, երեւանյան առեւտրի կետերում հայտնաբերվել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրության տարբեր տեսակի հավկիթներ, որոնց վրա բացակայում է արտադրության  ժամկետը:
 
Հիշեցնենք, որ նույն խախտման համար ընկերությունն, ի թիվս ձու արտադրող 4 այլ տնտեսվարողների, արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել հանձնաժողովի հուլիսի 28-ին կայացրած որոշմամբ`ստանալով որոշումն ուժի մտնելուց 20-օրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարություն:
 
Օգոստոսի 30-ին, ժամեկտը լրանալուց մեկ օր առաջ, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանձնարարությամբ, դարձյալ դիտարկումներ են կատարվել, որոնց արդյունքում պարզվել է , որ բոլոր ձու արտադրողներն արդեն վերացրել են խախտումը, բացառությամբ  «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»:
 
Նույն օրը Հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտարարություն է արել նաեւ մամուլում, սակայն հետագայում երեւանյան խոշոր սուպերմարքեթներում կատարված մոնիթորինգի արդյունքում դարձյալ արձանագրվել է նույն իրողությունը:
 
Ի  դեպ, այն  մասին, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրության հավկիթները վաճառվում են առանց մակնշման, Հանձնաժողովին ահազանգել են նաեւ «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը եւ իրենք` սպառողները` զանգահարելով ՀՀ ՏՄՊՊՀ «Թեժ գիծ» հեռախոսահամարին:
 
Հաշվի առնելով այդ իրողությունները եւ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները` ՀՀ ՏՄՊՊՀ-ը մեկ այլ որոշմամբ վարչական վարույթ հարուցեց նաեւ իր կողմից կայացրած որոշումը սահմանված ժամկետում չկատարելու համար:
AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11