Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՏՄՊՊՀ – «ԻՆՏԵՐՆԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ն ՃԱՆԱՉՎԵՑ ՈՐՊԵՍ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ
20/05/2009 15:24
Կիսվել

ՏՄՊՊՀ – «ԻՆՏԵՐՆԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-Ն ՃԱՆԱՉՎԵՑ ՈՐՊԵՍ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ

ՀՀ ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող ADC ընկերպության դիմումի հիման վրա ուսումնասիրել է համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում հանգուցային անվանումների գրանցման, սպասարկման, համակարգման եւ կառավարման ծառայությունների շուկան: Համաձայն ուսումնասիրության, ՀՀ-ում «.am» տիրույթի կառավարումը ԱՄՆ-ում գրանցված IANA (Internet Assigned numbers Authority` ինտերնետ հատկացված համարների կառավարող) կազմակերպության կողմից 1994 թ. տրամադրվել է «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպությանը:
Չնայած ինտերնետը հայտնի է որպես կենտրոնական կոորդինացումից ազատ համաշխարհային ցանց, սակայն ինտերնետի որոշ կարեւոր մասեր տեխնիկապես համընդհանուր կոորդինացման կարիք ունեն, ինչն իր հերթին նպաստում է ինտերնետի անխոչընդոտ կառավարմանը: Այդ դերը ստանձնել է IANA -ն: IANA -ն նշանակում եւ սպասարկում է հատուկ կոդերի եւ համարների համակարգը, որոնք օգտագործում են տեխնիկական արձանագրություններ, որոնք էլ սպասարկում են ինտերնետը:  IANA-ն իր գործունեությունն իրականացնում է 1970 թվականից:
«Ինտերնետ միությունը» (հետագայում վերանվանված «Ինտերնետ հանրություն») 2001 թ. հիմնադրել է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն էլ իրականացնում է վերոհիշյալ ծառայությունները, եւ շուկայում որպես իրացնող միակ տնտեսվարող սուբյեկտն է:
«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ կանոնադրության համաձայն, ընկերության գործունեության ուղղություններից է նաեւ ինտերնետային հասցեների գրանցումը, որը լիցենզավորման ենթակա չէ: Ընկերությունը համակարգում եւ կառավարոմ է «.am» տիրույթում ինտերնետային հասցեների (դոմենային անուններ) գրանցումը եւ պահպանումը: Այդ ծառայությունները չեն մատուցվում ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում հանգուցային անվանումների գրանցման, սպասարկման, համակարգման եւ կառավարման ծառայությունների շուկայում Հանձնաժողովի որոշմամբ, համարվել է մենաշնորհ դիրք ունեցող եւ գրանցվել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների կենտրոնացված գրանցամատյանում:
AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58