Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏՄՊՊՀ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ 26 ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ
22/06/2010 19:46
Կիսվել

ՏՄՊՊՀ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ Է ԿԻՐԱՌԵԼ 26 ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Մարդատար ավտոմեքենաների անվադողեր», «Հատակի երեսպատման սալիկներ», «Պատի երեսպատման սալիկներ» և «Լամինացված մանրահատակ» ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ՏՄՊՊՀ-ը  2010թ ապրիլի 23-ի համապատասխան որոշումներով տեղեկատվություն էր պահանջել նշված ապրանքային շուկաներում 2009թ-ին գործունեություն իրականացրած հիմնական տնտեսվարող սուբյեկտերից:
 
Տեղեկատվությունը որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Մարդատար ավտոմեքենաների անվադողեր» ապրանքային շուկայի մասնակից «Վանավտո», «ՙՄեծ անիվ«, «Մարշալ  լենդ», “Ժակ եւ Գոռ”, «Հարություն Վարդանյան», «Գրանդ Պետրոլիում» եւ  «Բյուրակն» ՍՊԸ-ները, «Հովհաննես» արտադրական կոոպերատիվը եւ անհատ ձեռներեց Թեմուր Գալստյանը օրենքի պահանջով ենթարկվել են 500 000 դրամ վարչական տուգանքի:
 
Հանձնաժողովի որոշմամբ պահանջված տեղեկատվությունը սահմանված ժամկետից միայն մեկ օր ուշացնելու համար, հաշվի առնելով նաեւ նախկինում նման խախտման նախադեպերի բացակայությունը, նույն ապրանքային շուկայի սուբյեկտներ  «Զանգեզուր էքսիմպ» եւ «Բելռոս՚» ՍՊԸ-ների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում` հետագայում նման խախտումները բացառելու հանձնարարությամբ:
 
«Հատակի երեսպատման սալիկներ», «Պատի երեսպատման սալիկներ» և «Լամինացված մանրահատակ» ապրանքային շուկաներում ՏՄՊՊՀ-ի սահմանված ժամկետում անհրաժեշտ տեղեկատվությունը չտրամադրելու համար «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ն  եւ «Ֆուրնիվուդ», «Ֆուդս ալյանս», «ՙԲարտօմիք», «ՍՕՀ», «Սամօջախ», «Մակօ գրուպ», «Լի Լուսկ», «Չորս ընկեր», ՍՊԸ-ները հանձնաժողովի որոշմամբ ենթարկվել են 500 000 դրամ վարչական տուգանքի, իսկ «Ռաֆ-Ֆլոր» ՍՊԸ-ի եւ անհատ ձեռներեց Գեւորգ Խուրշուդյանի նկատմամբ, հաշվի առնելով ուշացման կարճ ժամկետն ու առաջին անգամը լինելու հանգամանքը, որոշում է կայացվել կիրառել  նախազգուշացում:
 
500 000-ական դրամ տուգանք կիրառելու որոշում է կայացվել նաեւ «Ջրի սառեցման-տաքացման սարքեր» ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած «ԷդՍպո» եւ «ԴԱՆԵՍԱ» ՍՊԸ-ների նկատմամբ:
 
Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ 2009թ-ի հունվարի 1-ից 2010թ-ի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում առևտուր իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտների առեւտրի խոշոր կետերում որոշ ապրանքների իրացման գների վերաբերյալ ուսումնասիրություններ, դիտանցումներ իրականացնելու անհրաժեշտությունը:Այդ նպատակով որոշում է կայացվել դիմել Երևան քաղաքում առևտուր իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտների` հանձնաժողովի սահմանած ժամկետում իրենց կողմից իրացված որոշ ապրանքների իրացման գների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջով:
 
«Մենք ուզում ենք ստանալ ամբողջական պատկեր, թե այս 1.5 տարվա ընթացքում ինչ գործոններ են ազդել գների վրա»,- պարզաբանելով վերլուծության անհրաժեշտությունը` ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
 
Հանձնաժողովի նիստում ներկայացվել են նաեւ անբարեխիղճ մրցակցության հնարավոր դեպքեր, մասնավորապես` լորի ձվի եւ հավկիթի ապրանքային շուկայում:
 
Առանց արտադրողի մասին տեղեկատվության եւ առանց պահպանման ժամկետի մասին մակնշման ապրանքների հայնաբերման դեպքերի վերաբերյալ ՏՄՊՊՀ-ը վարույթ է հարուցել` հետագա ուսումնասիրությունները շարունակելու նպատակով:
 
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2