Տնտեսական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 454.00-1.00
OIL:  BRENT - 70.16+0.13 WTI - 68.31+0.10
COMEX:  GOLD - 3324.20+0.68 SILVER - 36.69-0.22
COMEX:  PLATINUM - 1384.30+0.18
LME:  ALUMINIUM - 2596.50+0.41 COPPER - 9630.50-1.63
LME:  NICKEL - 14979.00-0.42 TIN - 33283.00-0.34
LME:  LEAD - 2056.00-0.02 ZINC - 2742.50+0.81
FOREX:  USD/JPY - 146.26-0.57 EUR/GBP - 1.1733+0.25
FOREX:  EUR/USD - 1.1733+0.25 GBP/USD - 1.3599+0.21
STOCKS RUS:  RTSI - 1086.62-2.15
STOCKS US: DOW JONES - 44458.30+0.49 NASDAQ - 20611.34+0.94
STOCKS US: S&P 500 - 6263.26+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39646.36-0.44 TOPIX - 2812.34-0.56
STOCKS CHINA:  HANG SENG - 24028.37+0.57 SSEC - 3509.68+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 8867.02+0.15 CAC40 - 7878.46+1.44
STOCKS EUR:  DAX - 24549.56+1.42
10/07/2025  CBA:  USD - 383.74-0.08 GBP - 521.81+0.47
10/07/2025  CBA:  EURO - 450.05+0.94
10/07/2025  CBA:  GOLD - 40716-188 SILVER - 451.43-2.38
ՏՄՊՊՀ – ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐ
23/07/2010 18:01
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ՏՄՊՊՀ աշխատակիցների կատարած ամենօրյա դիտանցումների արդյունքում մայրաքաղաքի եւ մարզերի խանութներում հայտնաբերվել են անբարեխիղճ մրցակցության գործողության եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի» հնարավոր խախտման վերաբերյալ նյութեր:

Հայտնաբերվել են եւ Ա/Ձ Խ. Ավետիսյանի եւ «Շիրակի դուռ» ՍՊԸ արտադրության անձեռոցիկներ, որոնց փաթեթավորման վրա առկա են այլ ընկերությունների սեփականությունը հանդիսացող միջազգայնորեն գրանցված ապրանքային նշաններ (Mersedes-Benz, BMW, Opel, ZILLI):

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրության «Չեմպիոն» անվանումով հավկիթի պիտակի վրա առկա է ՖԻՖԱ-ի սեփականությունը հանդիսացող «SOUT AFRICA 2010» ապրանքային նշանը:

Միջազգային գրանցում ունեցող նույն ապրանքային նշանը օգտագործել է նաեւ «ՎԵԳԵՔՈՄ» ընկերությունը`  «COOPOLIVA» ձիթապտղի իրացման կապակցությամբ անցկացվող ակցիայի մասին ազդարարող պաստառներում եւ ընկերության կայքում:

Ամենօրյա դիտարկումների ընթացքում երեւանյան վաճառակետերում հայտնաբերվել են նաեւ «ԱՐՄՍՎԻԹ» եւ «Երեւան կաթ» ՍՊԸ-ների արտադրության պաղպաղակներ` առանց պատրաստման եւ փաթեթավորման ժամկետների մասին նշումների:

Իսկ Վաղարշապատի խանութներում հայտնաբերվել են «OK» եւ «ՔՅՈՒԿԱ» ապրանքային նշանով զովացուցիչ ընպելիքներ, որոնց պիտակների վրա բացի արտադրության եւ պահպանման ժամկետներից բացակայում են նաեւ պահման պայմանների, սննդամթերքի հիմնական բաղադրիչների, սննդամթերքի հետ շփվող նյութերի ցանկի մասին պարտադիր գրառումները: Իսկ իբրեւ արտադրող ըմպելիքներից մեկի պիտակի վրա նշված է միայն «Ա/Ձ 121748 Արթուր» գրառումը:

Հուլիսի 23-ին կայացած արտահերթ նիստում ՏՄՊՊՀ-ը որոշում կայացրեց վերոհիշյալ հնարավոր խախտումների վերաբերյալ 8 տնտեսվարողի նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու մասին:

AMP
10/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.74
-0.08
Եվրո (EUR)
450.05
+0.94
Ռուբլի (RUR)
4.9299
+0.0179
Լարի (GEL)
141.25
-0.03
40716
-188
Արծաթ
451.43
-2.38