Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏՄՊՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ
24/09/2010 18:04
Կիսվել

ՏՄՊՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ

Ինչպես ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են «Բիզնես 24»-ին` ՏՄՊՊՀ-ն շարունակում է օրենսդրական փոփոխությունների քննարկումները շահագրգիռ կողմերի հետ: Գործարարների հետ հանդիպմանը հաջորդել է նաեւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների եւ իրավաբանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումը: 

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց օրենքում կատարված փոփոխությունների հիմնական ուղղությունները` նշելով, որ դրանք կատարվել են հաշվի առնելով միջազգային եւ հանձնաժողովի աշխատանքային փորձը:

«Նախ եւ առաջ նախատեսված է պատժամիջոցների խստացում` հատկապես անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների համար: Բայց միաժամանակ նախատեսվում է նաեւ տարբերակված մոտեցում, քանի որ պատժամիջոցների վերին շեմը բարձրացնելուն զուգահեռ, ստորին շեմը իջեցվել է: Տուգանքի չափի ընտրության հարցում հաշվի են առնվելու ոչ միայն տնտեսվարող սուբյեկտի ազդեցության չափը շուկայի վրա, այլեւ խախտման կրկնության եւ այլ հանգամանքներ».- ասաց Արտակ Շաբոյանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով նախատեսվում է նաեւ Հանձնաժողովի ստուգումների իրավասության ընդլայնում եւ վերահսկողական կարողությունների ուժեղացում, այնպիսի մեխանիզմների ընդունում, որոնք հնարավորություն կտան հզորացնել վարույթների, ուսումնասիրությունների շրջանակում ապացուցողական բազան եւ ուղղված կլինեն լրացուցիչ փաստերի, ապացույցների ձեռք բերմանը: Փոփոխությունները միտված են նաեւ վերացնել օրենսդրության մեջ առկա անհստակությունները, տարընթերցումները, տարաբնույթ մեկնաբանությունները, քանի որ ինչպես նշեց Արտակ Շաբոյանը, ներկա օրենսդրության բացերից օգտվելով «գերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտը կարող է խախտում կատարել, վնաս հասցնել տնտեսությանը եւ սպառողին, լուծարել ընկերությունը եւ մնալ անպատիժ»: Նոր օրինագիծը նախատեսում է, որ խոշոր ընկերությունների լուծարման գործընթացը պետք է տեղի ունենա Հանձնաժողովի թույլտվությամբ:

Հաջորդ ուղղությունը մրցակցության օրենսդրության խախտումները բացահայտելու նպատակով տեղեկատվության աղբյուրների, Հանձնաժողովի լիազորությունների եւ ընթացակարգերի ընդլայնումն ու հստակեցումն է, քանի որ շատ հաճախ Հանձնաժողովի կողմից իրականացվող քայլերի օպերատիվությունը ցածր է:

Համապատասխան դրույթներ են ավելացվել նաեւ, որոնք  Հանձնաժողովին ոչ միայն պատժիչ, այլեւ կանխարգելիչ գործառույթներ իրականացնելու հնարավորություն կընձեռեն:

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում գրավոր դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնել օրենսդրական նախագծի վերաբերյալ:

 

ՀԿ-ների ներկայացուցիչները ողջունեցին նաեւ Հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ստեղծման գաղափարը` այսուհետ նաեւ այդ ձեւաչափի շրջանակներում համագործակցության պատրաստակամություն հայտնելով:

 

Իսկ հանդիպման ավարտին, օգտվելով ընձեռված հնարավորությունից, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հանձնաժողովի նախագահին ներկայացրեցին շուկայում անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորումների վերաբերյալ սեփական դիտարկումների ընթացքում արձանագրած փաստերը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2