Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀՀ ՏՄՊՊՀ – ՀՐԱԶԴԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
26/07/2011 17:30
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ՀՐԱԶԴԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Այսօր՝  հուլիսի 26-ին,  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կատարեց իր առաջին մարզային այցը: Ինչպես նշվում է ՏՄՊՊՀ հայտարարության մեջ` հանձնաժողովը հաճախ է դժգոհություններ ստանում մարզերի բնակիչներից՝ կապված վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, մրցակցային խնդիրների, գների և օրենքի տարբեր խախտումների հետ: Հանձնաժողովի առաջին աշխատանքային այցի նպատակը առկա խնդիրներին տեղում ծանոթանալն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկելն է:

Հանձնաժողովի փորձագետները ուսումնասիրություն կատարեցինԿոտայքի մարզի Հրազդան քաղաքի մի քանի առևտրի կետերում: Ուշադրության կենտրոնում էր հատկապես առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների շուկան:

ՏՄՊՊՀ փորձագետները շրջայց կատարեցին մասնավորապես «Հրազդան» և «ՎԵՎ» սուպերմարկետներում, որտեղ կատարվեցին հսկիչ գնումներ:  Երկու առևտրի կետերում էլ հայտնաբերվեցին, որ սպառողական ապրանքները վաճառվում են  օրենքի խախտումներով: Մասնավորապես, առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության, վաճառվում էին սառեցված հավ, հավի միս, կոնֆետներ, մեղր, տնտեսական մի շարք ապրանքներ:

ՏՄՊՊՀ աշխատակիցները հսկիչ գնում կատարելուց հետո տեղում կազմեցին արձանագրություն: Փաստերի հետ կապված կկատարվեն վերլուծություններ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

Համաձայն օրենքի,  տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Մոլորեցում է համարվում որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի խոսքերով. «Մինչ այսօր Հանձնաժողովն իր ռեսուրսները կենտրոնացրել է հիմնականում մայրաքաղաքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, սակայն հանրության կողմից բարձրացվող հարցադրումներից պարզ է դառնում, որ մարզերում ևս մրցակցային միջավայրի բարելավման առումով անելիքները շատ են: Այսուհետ Հանձնաժողովի նման  գործելաոճը կկրի պարբերական բնույթ՝ ներառելով հանրապետության բոլոր մարզերը, որտեղ խնդիրներն ավելի բազմազան են»: Ա. Շաբոյանը հատուկ կարևորեց հասարակության ակտիվ արձագանքը՝ մրցակցային դաշտում առկա խնդիրների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որն իր խոսքում անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ նշեց. «Օրենսդրական առումով կարողացել ենք ազատ մրցակցային դաշտ ստեղծել, բայց իրականում անելիքները դեռ շատ են»: Մարզպետը կարևորեց Հանձնաժողովի կողմից իրականացվող նման միջոցառումները, որոնք կնպաստեն մրցակցային վիճակի բարելավմանը:

Վաղը՝ հուլիսի  27-ին Հանձնաժողովը կայցելի նաև քաղաք Արմավիր, իսկ հետագայում նաև այլ մարզեր:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58