ԱՐՏԵՐԿՐԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՎԱՅՐԵՐԻՆ
Արտերկրից Հայաստան ժամանած շուրջ 10 լրագրողներ մայիսի 29-ից ծանոթանում են Հայաստանի զբոսաշրջային վայրերին: Եվրոպական մի շարք երկրների լրագրողների ճանաչողական այցը մեր երկիր կազմակերպել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը: Այսօր Ծաղկաձորում կազմակերպվել է նրանց հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ, ով ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները:
Այցի ընթացքում արտերկրի լրագրողները Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին նյուրթեր են պատրաստում, որպեսզի ներկայացնեն հեղինակավոր մամուլում: Դա հնարավորություն կտա դրսում գովազդել մեր երկրի զբոսաշրջային հնարավորությունները: