ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում գրանցվել է առևտրաշրջանառության համախառն ծավալների աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` այս տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով ՀՀ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 1000199.9 մլն. դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4.5%-ով:
Հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունում մանրածախ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե չի փոփոխվել` կազմելով 641539.7 մլն դրամ: Այս նույն ժամանակահատվածում մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 12.1%-ով և կազմել 320267.4 մլն դրամ:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով մանրածախ առևտուրը կազմում է ՀՀ առևտրի համախառն ընդհանուր ծավալի 64,1%-ը, իսկ մեծածախ առևտուրը` 32,0%-ը: