ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
Ծաղկաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջիկա ամիսներին կստեղծվի «Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցների միություն»: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Գերասիմ Մկրտչյանը, միությունը կզբաղվի քաղաքի զբոսաշրջության զարգացման հարցերով, կհամակարգի բնագավառի ամբողջ աշխատանքը: Ներկայումս մշակվում է միության կանոնակարգը:
Ծաղկաձորում այսօր գործում է 20 հյուրանոց եւ հանգստյան տուն, կառուցման փուլում են նորերը: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, ըստ Գ.Մկրտչյանի, Ծաղկաձորում ընթացող շինարարական աշխատանքները դանդաղել են: