2009Թ.-ԻՆ ՀՀ ԺԱՄԱՆԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 3%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականին ՀՀ միջազգային զբոսաշրջության ամփոփ տվյալներ: Այսպես, ըստ հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2009թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 575281 զբոսաշրջիկներ` 2008թ. նույն ժամանակաշրջանի 558443 զբոսաշրջիկների դիմաց: Այսպիսով, աճի տեմպը կազմել է 103.0%:
Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 526193 մարդ կամ 2008թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճի տեմպը կազմել է 102.1%: