02/09/2010 13:16
ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ ԱՅՆ ԿԱԶՄԵԼ Է 7,1%
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 7.1%: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն`օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում տնտեսապես ակտիվ բանկչության թվաքանակը կազմել է 1190.9 հազար մարդ, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկներինը` 84.6 հազար մարդ: Նշենք, որ նախորդ տարվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է գործազրկության մակարդակի աճ`0,3 տոկոսային կետով, իսկ 2008 թվականի համեմատությամբ` 0,8 տոկոսային կետով:
2009 թվականի առաջին յոթ ամիսների արդյունքներով գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել էր 6,8%, 2008 թվականին` 6,3%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
