ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱՀԱԳՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՉԻ ՆՎԱԶԵԼ
Տնտեսական ճգնաժամի պատճառով Վահագնի թաղամասում տների վաճառքը չի նվազել. այսօր տեղեկացրեց գործարար Վահագն Հովնանյանը, ում պատկանում է այդ թաղամասը: Նրա տեղեկացմամբ` Վահագնի թաղամասում տուն գնողների 67 տոկոսը տեղացի հայերն են, մնացածն արտասահմանցիներ են եւ սփյուռքահայեր:
Այն հարցին, թե ինչ պետք է անել սփյուռքահայ գործարարներին Հայաստան բերելու համար` Հովնանյանը պատասխանեց, որ նախ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար. Հայաստանի եւ սփյուռքի գործարարները պետք է հավասար հարթության վրա լինեն:
Գործարարը նաեւ ընդգծեց, որ ինքը լավ հարաբերությունների մեջ է Հայաստանի առաջին, երկրորդ եւ ներկայիս նախագահի հետ: