Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
04/08/2008 15:22
Կիսվել

VIVACELL-Ը 3 ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿ Է ՆՎԻՐԵԼ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ

ՎիվաՍելը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ այսօր, ընկերության 25 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Չարենցավանում բացվեց 3 նոր սպորտային խաղադաշտ` քաղաքի երիտասարդության շրջանում ակտիվ սպորտաձևերը խթանելու, և երեխաների մեջ փոքր տարիքից առողջ ապրելակերպի մշակույթը արմատավորելու նպատակով:

Համաձայն իր որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության սկզբունքներին` ՎիվաՍելը սոցիալական ներդրումներ է իրականացնում այնպիսի ոլորտներում, որոնք, երկարաժամկետ կտրվածքում, դրականորեն կանդրադառնան հասարակության կյանքի որակի վրա` նվազեցնելով առողջության հետ կապված ռիսկերը: Այդպիսի ոլորտներից են համարվում առողջ ապրելակերպի խրախուսումն ու համապատասխան պայմանների ապահովումը:

Խաղադաշտերի կառուցումն իրականացվեց համաֆինանսավորման սկզբունքով` ՎիվաՍել ընկերությունն ու Չարենցավանի քաղաքապետարանը համապատասխանաբար 25 միլիոն և 12 միլիոն դրամ հատկացրեցին քաղաքի 3 տարբեր թաղամասերում սպորտային խաղադաշտերի կառուցման նպատակով:

Դեռևս այս տարվա գարնանը ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն էր հայտնել Չարենցավանն ընդգրկել ՎիվաՍելի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերում, որից հետո, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի նախաձեռնությամբ` քաղաքում ծավալվեց հանրային քննարկում, որի արդյունքում որոշվեց ՎիվաՍելի կողմից խոստացված ֆինանսական աջակցությունն ուղղել քաղաքի 3 տարբեր թաղամասերում սպորտային խաղադաշտերի կառուցմանը` նպատակ ունենալով քաղաքում խթանել սպորտային կյանքը և ստեղծել արդյունավետ ժամանցի վայրեր պատանիների համար: Հուլիսի 25-ի դրությամբ խաղադաշտերի կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված էին:

Խաղադաշտերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՎիվաՍելի Գլխավոր տնօրենը` կիսելու շնորհակալ ազգաբնակչության ուրախությունը: Շնորհավորելով չարենցավանցիներին` Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես նշեց. ՙՎիվաՍելի անունից ուզում եմ շնորհավորել Չարենցավանի բնակիչներին, և մասնավորապես, երիտասարդներին` այս գեղեցիկ սպորտային խաղադաշտերի կառուցման առթիվ: Հուսով եմ, որ երիտասարդներն իրենց ազատ ժամանակի մի զգալի մասը կհատկացնեն մարզումներին, կյուրացնեն նոր և հետաքրքիր մարզաձևեր, կկոփեն իրենց մարմինը և հեռու կմնան վնասակար սովորություններից: ՎիվաՍելն այսուհետ ևս շարունակելու է աջակցել Հայաստանի երիտասարդությանը՚:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52