Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
28/07/2008 15:01
Կիսվել

VIVACELL-Ը ՕԳՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

Ս.թ. հուլիսի 26-ին Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում տեղի ունեցավ ՙՀայկական հուշարձանների ճանաչման՚ ծրագրի շրջանակներում ընտրված հաջորդ հուշարձանի` Գյումրիի պատմական միջուկի բացումը` քաղաքի Ղորղանյան փողոցի Գայ և Գորկի հատվածում:

Հայաստանի Մշակույթի նախարարության հետ իրականացվող այս համատեղ երկարաժամկետ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների վերաբերյալ հասարակության իրազեկությունը` բացատրական վահանակների, տպագիր ուղեցույցների, ինչպես նաև մուլտիմեդիա և ինտերնետային տվյալների շտեմարանի ստեղծմամբ և տեղադրմամբ: Ծրագրի իրականացման նպատակով ընտրված հուշարձաններն են` Գառնին, Գյումրիի պատմական միջուկը, Զվարթնոցը, Խոր Վիրապ/Արտաշատը և Նորավանքը` Գնիշիկաձորի լանդշաֆտով:

ՙՀայկական հուշարձանների ճանաչման՚ ծրագրի հովանավորներն են` Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍելը, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոլտատոն (Consolato Onoraio d`Italia a Gyumri) և USAID/CAPS–ը:
ՙՀայկական հուշարձանների ճանաչման ծրագիր՚-ը, նպատակ ունենալով խթանել հետաքրքրությունը դեպի պատմամշակութային ժառանգության արժեքները, ինչպես նաև զարգացնել պատմական ժառանգության նշանակության վերաբերյալ հանրությանը ներկայացվող տեղեկատվությունը, նախաձեռնեց պատմակամ Գյումրիի մի հատվածում տեղադրել բազմալեզու տեղեկատվական վահանակներ, հուշարձանների մոտեցման ուղիներ և նշանագրություններ, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա զμոսաշրջության զարգացման համար:

Գյումրիի պատմական միջուկի տարածքում ծրագրի գործունեությունը ծավալվել է Գայի, Ջիվանի, Ռուսթավելի, Ղորղանյան, Գորկի, Աբովյան, Վարպետաց փողոցներում, ՙԳորկա՚ զμոսայգում, Ազատության հրապարակում, ՙԽաղաղության՚ օղակում և Հաղթանակի պուրակում: Քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրված նշանները, զբոսաշրջիկներին ուղեկցում են դեպի պատմական Գյումրի: Յուրաքանչյուր փողոցի կամ պուրակի սկզբնամասում տեղադրված բազմալեզու տեղեկատվական վահանակները տեղեկություններ են հաղորդում տվյալ փողոցում գտնվող պատմական շինությունների վերաբերյալ: Տեղեկությունները բազմակողմանի են և ուշագրավ, թե° պատմական թե° ճարտարապետական առումներով: Տեղեկատվական վահանակների բացատրությունները համարակալված են, որոնք համապատասխանում են պատմական շինությունների ճակատների վրա փակցված թվերին: Կավե նրբաճաշակ թվանշանները, կարծես թե ավելի են ընդգծում շինությունների յուրահատուկ գեղեցկությունը: Տեղեկատվական վահանակների բացատրությունները գրված են մի ուրույն և հետաքրքիր ոճով, որը հասու է թե° պատանուն և թե° մեծահասակին:

Քաղաքի բնակիչները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին միջոցառմանը, քանի որ այն առաջին հերթին համարվում է գյումրեցիների տոնը և իր տեսակի մեջ մի փառատոն էր ՙբաց երկնքի տակ՚ ª ՙՎերածնունդ՚ կարգախոսով:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6