
ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ԿԿԱՌՈՒՑԻ WORLEY PARSONS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԸ
«Worley Parsons» միջազգային կոնսորցիումը` ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մրցույթի վերջնական հաղթողն է: «Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայություններ»-ի մատուցման իրավունքը ձեռք է բերել «Worley Parsons» միջազգային կոնսորցիումը, որը համապատասխանել է մրցույթի բոլոր պահանջներին: Հաղթող կոնսորցիումի հետ այժմ տարվում են բանակցություններ համապատասխան պայմանագրի կնքման շուրջ: 15 օրվա ընթացքում բանակցություններն ավարտին կհասցվեն եւ պայմանագրի կնքումից հետո արդեն կսկսվեն աշխատանքները:
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել էր 2 կոնսորցիում` «Worley Parsons»-ը եւ «Scientech»-ը: Վերջինի հայտը մերժվել է անհրաժեշտ երաշխիքների բացակայության եւ մրցույթի փաթեթին համապատասխան գնային փաթեթ չառաջարկելու պատճառով:
Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկը նախատեսվում է կառուցել մինչեւ 2016թ.: Մինչ այդ աստիճանաբար պետք է շահագործումից հանվի ներկայում գործողը: