11/07/2011 17:20
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ 60 ԲԱՆՈՒԿ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ` մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու նպատակով Երևանի 60 բանուկ խաչմերուկներում և կանգառներում արդեն ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարել է համաժամանակյա ռեժիմով շարունակել մոնիտորինգի աշխատանքները և իրականացնել մշտական վերահսկողություն: «Անվտանգ քաղաք» հայեցակարգի շրջանակում քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագիր իրականացնել` մեկ ընդհանուր բազայում համատեղելով ոստիկանության և այլ կառույցների տրամադրության տակ գտնվող տեսախցիկները: Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տեսախցիկներ են տեղադրվում նաև Երևանի մետրոպոլիտենում:
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
602.81
-9.12
18:49 09/11/26
18:12 09/11/26
15:59 09/11/26
