ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿՎԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ 7 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվել է հաշվապահների որակավորման հերթական քննությունը: Քննությանը հրավիրված 15 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 15 դիմորդ, որոնցից 7-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Ընթացիկ տարում անց է կացվել հաշվապահների որակավորման 5 քննություն, ինչի արդյունքում ընդհանուր հաշվով շնորհվել է որակաորված հաշվապահի 29 վկայական: Հայաստանի Հանրապետությունում ս.թ. հուլիսի 17-ի դրությամբ ուժի մեջ են 172 հաշվապահի որակավորման վկայականներ: