ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՃԵԼ Է 17/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն դոլարի, ռուբլու, ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նվազել է 0.54 դրամով և կազմել 365.61 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.55 դրամով և կազմել 596.31 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 515.44 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 11.51 դրամ մեկ ռուբլու դիմաց: