ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է 17/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 10.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 45.8 մլն ԱՄՆ դոլար:
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 2.2 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 13.4 միլիոն դոլարով: