ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 22/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել է 365.35 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.97 դրամով և կազմել է 598.00 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.81 դրամով և կազմել է 518.36 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել է 11.74 դրամ մեկ ռուբլու դիմաց: