Ֆինանսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀԱՐԿԱՏՈՒ 3 –  ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
22/07/2009 19:02
Կիսվել

ՀԱՐԿԱՏՈՒ 3 – ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ուսումնասիրելով միջազգային փորձը` դեռ 8 ամիս առաջ նախաձեռնել էր «Հարկատու 3» ավտոմատացված կառավարման համակարգի մշակումը: Այսօր արդեն տեղի ունեցավ համակարգի շնորհանդեսը, որն իրենցի ներկայացնում է տվյալների կենտրոնացված շտեմարան, խորը վերլուծությամբ օժտված ճկուն ծրագիր` համալրված ընդգրկուն տեղեկատվությամբ: Այս ծրագրով այսօր առաջին անգամ հարկային մարմիններին էլեկտրոնային տարբերակով հաշվետվություն ներկայացրեց «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ինչծես արդեն գրել ենք Համակարգի ներկայացմանը մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով բարձր գնահատեց հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են համակարգի թափանցիկության բարձրացմանը:

Նշենք, որ նոր համակարգը կոմիտեի ղեկավարությանը հնարավորություն է տալիս իրենց համակարգիչների միջոցով հետեւել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքի արդյունավետությանն ու օպերատիվությանը: Դա բխում է միջազգային պրակտիկայում ընդունված կենտրոնացված վարչարարության սկզբունքներից: Բացի այդ, ներկայումս գործող «Հարկատու 2» ծրագրի կենտրոնական տեղեկատվական բազայում չկա առանձին հարկ վճարողին վերաբերող տեղեկությունների միասնական շտեմարան, որն առավել արդյունավետ կդարձներ հավաքագրված տեղակատվության օգտագործումը: Նոր ծրագիրը կազմելիս դա հաշվի է առնվել: «Հարկատու 3»-ը յուրաքանչյուր հարկատուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է պարունակում: Կոմիտեում գրանցման պահից տվյալների շտեմարանում կարտացոլվեն տվյալ հարկատուի բոլոր գործարքները, ակնհայտ կդառնա, թե նա որ տնտեսվարող սուբյեկտի հետ ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է մտնում: Նորացված ծրագիրը ներառում է ռիսկային չափանիշների հիման վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատ համակարգ: Դրա գործարկմամբ նաեւ լիարժեք հնարավորություն կընձեռնվի էապես կրճատելու կոմիտեի կողմից կատարվող ստուգումների քանակը` միաժամանակ բարձրացնելով դրանց արդյունավետությունը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը կարեւորեց պետական կառավարման համակարգում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդնումը` տեղեկացնելով, որ Համաշխարհային բանկի հետ արդեն 1.5 տարի է` այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: «Հանրապետության 18 նախարարությունները, 10 մարզպետարաններն ու պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային կապուղիներով միացված են իրար, եւ գործում է փաստաթղթաշրջանառության միասնական համակարգ»,- ասաց նա:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58