ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 77.6%-Ը ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-հունիս ամսիներին պետական բյուջեի եկամուտների 77.6%-ը ձևավորվել է հարկերի և տուրքերի, 15.9%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.6%-ը` այլ եկամուտների և 0.9%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 8 մլրդ դրամ` նախորդ տարվա 7.6 մլրդ դրամի դիմաց: