ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆՎԵԼ Է 50.1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 50.169.989 ԱՄՆ դոլար` 364.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 55.477.932 ԱՄՆ դոլար` 366.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 200.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 366.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: