ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. օգոստոսի 06-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը կկազմի 2 000 000 000 դրամ, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 12%: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է
10 000դրամ, քայլը`1000 դրամ:
Աճուրդը կկայանա 2009 թ. օգոստոսի 06-ին ժամը 10.30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: