ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԻ 89 ԱՈՒԴԻՏՈՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 23-ին նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման հերթական քննությունը: 13 դիմորդներից քննությանը մասնակցել են 11-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 4 քննություն, ինչի արդյունքում 13 հոգու շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 27.07.2009 թվականի դրությամբ որակավորման վկայական ունի 89 աուդիտոր: