ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. օգոստոսի 18-ին, ժամը 10.30-ին, բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60147141 թողարկման պարտատոմսերի, տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 2 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12.50% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային:
Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է, 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: