ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT1327A091 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 28/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հուլիսի 28-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1327A091 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 063 657 000 դրամ: Դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 3 677 657 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 286 000 000 դրամ: Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 100 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 5.7500%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 5.5284%:
Աճուրդին մասնակցել է 13 դիլեր: