ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. օգոստոսի 04-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60147141 թողարկման պարտատոմսերի, տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը 2 000 000 000 դրամ է: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը, 12.50% է, իսկ վճարման պարբերականությունը`կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: