ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 28/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում, դրամի փոխարժեքը ռուբլու նկատմամբ չի փոխվել:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.47 դրամով և կազմել է 367.15 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.28 դրամով և կազմել է 606.35 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.22 դրամով և կազմել է 523.70 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 11.95 դրամ մեկ ռուբլու դիմաց: