ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. օգոստոսի 25-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի, տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կազմում է 2 միլիարդ դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը սահմանվում է 12%: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: