Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԵՐԿՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
30/07/2009 11:38
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԵՐԿՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ

«Կոնվերս բանկ»-ից տեղեկացնում են, որ բանկի  Խորհրդի կազմում են նշանակվել Նյու Յորքից ժամանած երկու կարևոր անդամներ:

Ջոն Տոնելին և Ռոբերտ Սեդրակյանը կստանձնեն իրենց պաշտոնները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրենց նշանակման հաստատումից անմիջապես հետո:

Ջոն Տոնելին Նյու Յորքի ՋեյՓի Մորգան Չեյզ Բանկի ավագ բանկիր է և Միջազգային ծրագրերի ֆինանսավորման բաժնի ղեկավար, ունի միջազգային ֆինանսական ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ: Մինչ ՋեյՓի Մորգան Չեյզում աշխատելը` նա եղել է Բեյր Ստիերս ընդ Կո-ի ավագ գործադիր տնօրեն և Ձևավորվող շուկաների կառուցվածքային ֆինանսավորման բաժնի ղեկավար: Դրանից առաջ նա եղել է Նյու Յորքում գտնվող խոշոր Ուոլ Սթրիթի իրավաբանական ընկերության` Կադվալադեր Վիկերշեմ ընդ Թաֆտի իրավաբան:

Պարոն Տոնելին բակալավարի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանում, իսկ իրավանական կրթությունը ստացել և մագիստրատուրան ավարտել է Ֆորդհամի համալսարանում:

Ռոբերտ Սեդրակյանը Հելիոս Գրուպի` Նյու Յորքում գտնվող մասնավոր ներդրումային ընկերության գործադիր տնօրենն է: Մինչ Հելիոս Գրուպի կազմավորումը` պրն Սեդրակյանը եղել է Սանբիմ Օսթեր ընկերության Գլխավոր ֆինանսական ղեկավարը: Սանբիմ Օսթերը սպառողական ապրանքների միջազգային ընկերություն է, որն ընդգրկված է Ֆորթյուն ամսագրի 500 ընկերությունների թվում: Նա նաև գլխավոր գործընկեր է եղել Ջապոնիկա Փարթներսում, որը գնման և ներդրումների ակտիվ գործող ընկերություն է: Դրանից առաջ նա աշխատել է  Կալիֆորնիայի Ֆըրսթ Ինտերսթեյթ Բանկի առևտրային բանկային բաժնում: Պրն. Սեդրակյանը բակալավրի կոչում է ստացել տնտեսագիտությունից և մագիստրոսի կոչում` ֆինանսական ոլորտում, ինչպես նաև միջազգային բիզնես է սովորել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում:

Նշանակման մասին հայտնելիս բաժնետերերը նշել են. «Մեր բանկի համար առաջնային են վստահությունը, անխոցելիությունը և հաճախորդների սպասարկումը: Այդ պատճառով մենք մշտապես իրականացնում ենք ծրագրեր, որոնցով մենք ընկալվում ենք շուկայում որպես Հայաստանի առաջատար բանկերից մեկը, որը ունի անբասիր հեղինակություն: Ուոլ Սթրիթի երկու փորձառու մասնագետների նշանակումը որպես մեր բանկի խորհրդի անդամներ ավելի կբարելավի մեր ղեկավարության և աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի որակը և մակարդակը:

Պարոն Ջոն Տոնելի և պարոն Ռոբերտ Սեդրակյանի նշանակումը որպես «Կոնվերս բանկի» թիմի ավագ անդամներ նշանակալիորեն կավելացնի բանկի հնարավորությունները և կխթանի իր հաճախորդներին նոր առաջնակարգ ծառայությունների մատուցումը»,- ավելացրել են բաժնետերերը:

Այս նշանակումների մասին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նկատել է, որ պրն Տոնելիի և պրն Սեդրակյանի նշանակումը դրական են «Կոնվերս բանկի» համար և օգտակար` Հայաստանի բանկային համակարգին:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12