ՀՈՒԼԻՍԻ 27-31-Ը ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԵԼ Է 60 ԵՎ ՎԱՃԱՌՎԵԼ 52.6 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ հուլիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60,033,675 ԱՄՆ դոլար` 367.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 52 598 626 ԱՄՆ դոլար` 369.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1 100 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 369.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: