HSBC ԲԱՆԿԻ ՇԱՀՈՒՅԹԸ ՆՎԱԶԵԼ Է 57%-ՈՎ
Եվրոպայի խոշորագույն HSBC Holdings Plc բանկի հրապարակած հաշվետվության մեջ ասված է, որ 2009թ.-ի առաջին կիսամյակում բանկի շահույթն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կրճատվել է 56.7%-ով և կազմել 3.35 միլիարդ դոլար: Նշենք, որ շատ վերլուծաբանների սպասում էին, որ բանկը մոտ 600 միլիոն դոլարի վնաս կկրի: Հաշվետվության մեջ ասված է, որ բանկի ցուցանիշների սույն անկումը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք է:
Հաշվետու ժամանակահատվածում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, բանկի գործառնական շահույթը նվազել է 55.2%-ով և կազմել 4.15 միլիարդ դոլար:
Նշենք, որ բանկի զուտ շահույթը վերջին երկու տարների ընթացքում նվազել է մոտ 5 անգամ: