ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՃԵԼ Է 05/08/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` օգոստոսի 5-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն դոլարի, ռուբլու, ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.85 դրամով և կազմել 369.33 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.11 դրամով և կազմել 627.38 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.15 դրամով և կազմել 531.31 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 11.87 դրամ մեկ ռուբլու դիմաց: