Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀԵՆՐԻԿ ԷԼՖՎԻՆԳԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ՆԵՐԻ ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ
05/08/2009 17:29
Կիսվել

ՀԵՆՐԻԿ ԷԼՖՎԻՆԳԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ՆԵՐԻ ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հենրիկ Էլֆվինգը (Henrik Elfving) զբաղեցնում է NASDAQ OMX-ի Փոխնախագահի պաշտոնը, ղեկավարելով ընկերության Բալթյան երկրների և Հայաստանի շուկաների ստորաբաժանումը: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհուրդների Նախագահի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 04.08.2009թ.-ից: 

Ունենալով ավելի քան 20 տարվա փորձ տնտեսության իրական հատվածում (մասնավորապես, Nokia, Otaniemi Science Park, Fiskars ընկերություններում), 1998թ.-ին պարոն Էլֆվինգը աշխատանքի անցավ Հելսինկիի Ֆոնդային Բորսայում` Փոխնախագահի, այնուհետև Գլխավոր փոխնախագահի պաշտոնում: Սկսած 2003թ.-ից, երբ Հելսինկիի Ֆոնդային Բորսան միացավ Շվեդիայի OM AB բորսային, նա հինգ տարի ղեկավարել է ընկերության միավորված Կորպորատիվ պլանավորման ստորաբաժանումը, միաժամանակ մասնակցելով միաձուլումների և ձեռքբերումների, ինչպես նաև ինտեգրման բնագավառում իրականացվող գործունեությանը: NASDAQ-ի և OMX-ի միավորումից հետո պարոն Էլֆվինգը նշանակվել է Բալթյան շուկաների, իսկ 2009թ.-ի մարտից` նաև հայաստանյան շուկայի ստորաբաժանման ղեկավար` NASDAQ OMX-ի Transaction Services Nordic կառուցվածքային միավորի շրջանակներում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և ՀԿԴ-ի Դիտորդ խորհուրդների նախագահի պաշտոնում նա փոխարինեց Հանս Բերգգրենին, որը թոշակի է անցել` OM-ում, OMX-ում, իսկ այնուհետև` NASDAQ OMX-ում վերջին 25 տարվա ընթացքում աշխատելուց հետո:

Հիշեցնենք, որ NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69