ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. օգոստոսի 6-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 630 500 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 510 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 9.9834%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 9.8869%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: