ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 06/08/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել է 369.31 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել է 627.24 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.54 դրամով և կազմել է 531.84 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել է 11.85 դրամ մեկ ռուբլու դիմաց: