ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ԳՆԵԼ ԵՆ 63.9 ԵՎ ՎԱՃԱՌԵԼ` 52.8 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բզինես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,957,965 ԱՄՆ դոլար` 369.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 52,829,696 ԱՄՆ դոլար` 370.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.600.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 370.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: