ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 10/08/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` օգոստոսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է դոլարի և ռուբլու նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.44 դրամով և կազմել է 370.34 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.26 դրամով և կազմել է 616.17 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.58 դրամով և կազմել է 525.62 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել է 11.71 դրամ մեկ ռուբլու դիմաց: