«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ը ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄ
«Արարատբանկ»-ը միայն այս տարվա հուլիսին իրականացրել է մոտավորապես 300 մլն դրամի չափով փոքր բիզնեսի վարկավորում: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը` ընդգծելով, որ արդեն այս տարեվերջին ակնկալվում է տոկոսադրույքի իջեցում մոտավորապես 2 տոկոսի չափով. ներկայում այն տատանվում է 14-18 տոկոսի սանդղակում:
«Արարատբանկ» ԲԲԸ-ի շահույթը օգոստոսի 24-ի դրությամբ կազմում է 1 մլրդ 287 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 7 մլրդ 786 մլն դրամ: Հայաստանում բանկն ունի 27 մասնաճյուղ: