ՃԳՆԱԺԱՄ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ 5-6 ՏՈԿՈՍԸ
Հայաստանում այսօր չի վերադարձվում տրամադրված վարկերի 5-6 տոկոսը: Մեզ նման փոքր բանկային համակարգի համար այդ ցուցանիշը բավականին մեծ է: Այսօր լրագրողներին այս մասին տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, ում խոսքով, նախորդ տարվա համեմատ, երբ վարկերի չվերադարձելիությունը մոկ տոկոսից պակաս էր, այս ցուցանիշը զգալիորեն ավելացել է: «Պատճառը ճգնաժամն է: Այնինչ մինչ այդ Հայաստանյան բանկային համակարգն այն քչերից էր, որտեղ վարկերի չվերադարձելիության տոկոսը շատ ցածր էր»,-ասաց նա: Է. Սողոմոնյանը նաեւ որպես օրինակ նշեց, որ այլ երկրներում, օրինակ` Ռուսաստանում, իրավիճակն այս առումով շատ ավելի վատ է: