ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGB10072186 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. սեպտեմբերի 17-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGB10072186 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 10% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: